Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի անդամներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումներն ու ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի բովանդակությունն ու Հայաստանի համար դրա իրականացման նշանակությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ճանապարհային քարտեզի միջոցառումները համահունչ են կառավարության կողմից իրականացվող քայլերին և վստահություն հայտնել, որ դրանց իրականացումը հետագա բարեփոխումների հիմք կհանդիսանա:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավարը գոհունակությամբ են խոսել հայկական կողմի պատրաստած ճանապարհային քարտեզի նախագծի մասին, որը քննարկվել է երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի շրջանակներում։

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացմանը նպաստող կառավարության կողմից իրականացվելիք առաջիկա քայլերին: Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև հանրային կառավարման ոլորտի արդյունավետության ու Հայաստանում տարբեր ոլորտներում և մակարդակներում կանանց ներգրավվածության հարցերի շուրջ:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն