Հայկ Մարությանը վստահեցնում է, որ Երևանի 2800-ամյակի մի շարք միջոցառումների չկայանալու արդյունքում քաղաքապետարանը շատ գումար է խնայել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն ընդունեց «Երևան 2800» մշակութային հիմնադրամի 47 միլիոն 463 հազար դրամ արժեքով գույքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին կայացած արտահերթ նիստումասաց, որ տվյալ գումարը ծախսվել է Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար համապատասխան գույք՝ շախմատի ժամացույցներ, քարեր, ֆիգուրներ, Երևանին նվիրված ֆոտոալբոմներ և այլն ձեռք բերելու համար: «Միջոցառումներից հետո «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դիմել է Երևանի քաղաքապետին խնդրանքով՝ գույքը որպես նվիրատվություն հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ»,- նշեց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ Երևանի 2800-ամյակի հետ կապված պետք է տեղի ունենային որոշակի միջոցառումներ: «Երբ ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նպատակահարմար չգտա, որ այդ միջոցառումները տեղի ունենան և, հավատացեք, դրանով փրկել եմ ավելի շատ գումար: Այս ապրանքները կոնկրետ արդեն գնված էին, և հնարավոր չէր ոչ մի բան անել»,- հայտնեց Մարությանը՝ հավելելով, որ անհրաժետ է մաքսիմալ ճիշտ օգտագործել այդ ապրանքները:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո