Հակոբ Արշակյանը վստահ է՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու հարցում պետությունը պետք է լինի առաջնորդողի դերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարծում է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու հարցում պետությունը պետք է լինի ոչ թե հետևողի, այլ առաջնորդողի դերում: Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանն այս պահին չի ճանաչվում որպես տեխնոլոգիական երկիր, սակայն նկատեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու բոլոր հնարավորություններն առկա են: «Ներկա վիճակը իդեալական հող է արագ զարգացման համար, սակայն կարիք ունենք որակական փոփոխության: Պետությունն այլևս չպետք է լինի հետևողի դերում, այն պետք է լինի առաջնորդողի դերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Արշակյանը շեշտեց, որ նախարարությունն աջակցելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինտենսիվ աճ արձանագրողներին: «Վերջին վեց ամիսների ընթացքում մենք երկու նոր ընկերություն ենք բերել Հայաստան, որոնք 30 միլիոնի ներդրում են անելու: Դրանք հայկական ծագման ընկերություններ են ԱՄՆ-ից: Այս ուղղությամբ նաև ստարտափերին արտոնություն տալու նոր օրինագիծն ենք թափ տվել»,-նշեց Արշակյանը:

«Մեր հիմնական ծրագրերը պետք է լինեն ազգային վենչուրային ներդրումային ծրագրի ստեղծումը, ինժեներական քաղաքի ծրագրի իրագործումը: Մարզերում տեխնոպարկերի աջակցությունն ու ստարտափերին հարկային արտոնությունների տրամադրումը ևս կարևոր է»,նշեց նախարարի պաշտոնակատարը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կենտրոնանա տաղանդի արտահոսքի կասեցման և տաղանդի ներհոսք ապահովելու վրա: «Տաղանդը գնում է այնտեղ, որտեղ կա ապագայի տեխնոլոգիա, ինովացիա, գիտահետազոտություն: Ցանկացած երկիր տեխնոլոգիական զարգացումը սկսում է ծրագրային ապահովումից: Երկրորդ փուլում ծրագրային գործիքների փուլն է գալիս, երբ մարդիկ ստեղծում են հավելվածներ: Դրանից հետո համակարգչային ինտեգրացիան է, չորրորդ փուլում համակարգչային գործիքներն են: Հայաստանը մեծ հաշվով այս պահին գտնվում է համակարգչային ինտեգրացիայի շրջանակում»,-ասաց Արշակյանը՝ հավելելով, որ մեր երկիրը ծրագրային ապահովման փուլն արդեն անցել է:

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին