Անհրաժեշտ է, որ բարձր արվեստն ամեն օր մտնի դպրոց. Արայիկ Հարությունյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել են Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց, որտեղ նկարիչ Պետո Պողոսյանը «Քո արվեստը դպրոցում» նախագծի շրջանակում անցկացրել է կերպարվեստի առաջին դասը: 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված կերպարվեստի դասի ընթացքում նկարիչը ներկայացրել է ժամանակակից վարպետների՝ ջրաներկով արված նկարներ, պատմել ջրաներկով աշխատելու հմտությունների մասին, իսկ վերջում աշակերտների հետ համատեղ կտավ ստեղծել:

Այսպիսով՝ տրվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային նախագծի մեկնարկը, որը երկու նախարարությունների հերթական համատեղ նախաձեռնությունն է և նպատակ ունի դպրոցներում խթանել արվեստի քարոզչությունը:

«Սիրելի՛ աշակերտներ, մենք ցանկացել ենք, որ նկարիչը, երաժիշտը, գրողը կամ գրականության մասնագետը այցելի դպրոց՝ ջութակով, թավջութակով, կտավով, ջրաներկով, գրքով, և ձեզ ներկայացնի իր ստեղծագործական առօրյան, պատմի իր արվեստի մասին: Դպրոցը պետք է վերագտնի իրական արժեքները, և դրա համար անհրաժեշտ է, որ բարձր արվեստն ամեն օր մտնի դպրոց»,-ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ տեղեկատվության եւ հսարակայնության հետ կապերի բաժնից,դիմելով դպրոցականներին՝ ասել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նա նաև հետաքրքրվել է, թե արդյոք աշակերտներն օգտվել են թատրոն, համերգասրահ և թանգարան այցելելու աբոնեմենտային ծրագրից: Նախարարին աշակերտները տեղեկացրել են, որ այժմ թանգարանի ընտրության հարցն են քննարկում, որպեսզի առաջիկայում այցելեն որևէ հաստատություն:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իր խոսքում նշել է, որ դպրոցներ այցելության համար ընտրվել են հիմնականում երիտասարդ արվեստագետներ, ովքեր նորովի են ներկայացնում արվեստի կարևորությունն ու գրավչությունը. «Դուք կտեսնեք և կզգաք, թե ինչքան հետաքրքիր են արվեստն ու մշակույթը:

Համոզված ենք, որ այս շփումները լայնացնելու են ձեր մտահորիզոնը, կկարողանաք ինքներդ ձեր մեջ բացահայտել ձեր արվեստը: Մենք չենք կարծում, որ արվեստի հետ ձեր շփումն ավարտվելու է այս նախագծի դասերով: Միգուցե հետագայում մենք հանդիպենք ձեր գիրքը հրատարակելիս, ձեր ցուցահանդեսը դիտելիս կամ համերգային կատարումն ունկնդրելիս»,- նշել է Լ. Մակունցը և հույս հայտնել, որ իրենք ընկերանալու են արվեստի և արվեստագետի հետ:

Արվեստի դասից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Քո արվեստը դպրոցում» նախագծի շրջանակում ընտրվել են գրականության, կերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է այցելի Երևանի և մարզերի 30 դպրոց: Արայիկ Հարությունյանը նաև հավելել է, որ զուգահեռաբար մշակույթի նախարարության հետ համատեղ այժմ ընթանում է Դաս Ա նախագիծը՝ ավագ դպրոցի աշակերտների համար, որի շրջանակում դպրոցականներն այցելում են սիմֆոնիկ երաժշտության համերգների: Զուգահեռաբար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ քննարկվում է հեռավոր գյուղերի դպրոցներում որոշակի ժամանակով թանգարանային նկարների ցուցադրություն կազմակերպելու հարցը:

Նշենք, որ թիվ 106 դպրոց կատարած այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը ծանոթացել է դպրոցի խնդիրներին, դրանք քննարկել դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանի և մանկավարժների հետ:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ