Հայկ Մարությանը Էնդրյու Փարսոնի հետ քննարկել է Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ կարևորում է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից, քաղաքապետը ցավով նշել է, որ մինչ այժմ Երևանի չորս տասնյակից ավելի մարզական դպրոցներից ընդամենը երկուսն են, որ շատ թե քիչ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նա տեղեկացրել է նաև, որ 2019-ի սկզբից Երևանի դպրոցներն անցնելու են ներառական կրթության, և այս համատեքստում հնարավոր կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել պարասպորտին:

Զրուցակիցները համաձայնության են եկել՝ սկսելու Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու գործում աշխատանքները՝ ներգրավելով միջազգային և տեղական դոնորների միջոցները: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նաև մասնակցություն ցուցաբերելու երևանյան դպրոցների ծրագրերում ներառական սպորտի դասընթացները ներգրավելու հարցում:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո