ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը
1 րոպեի ընթերցում
![ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/953783.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: