Միջազգային

Մարսելում շենքերի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է հինգի. AFP

1 րոպեի ընթերցում

Մարսելում շենքերի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է հինգի. AFP

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքի կենտրոնում փրկարարները շենքի փլվածքների տակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը: Նոյեմբերի 7-ին այս մասին հայտնել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով քաղաքի դատախազ Քսավիե Տարաբյոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ փլվածքների տակից հանել են երկու տղամարդու եւ երկու կնոջ մարմիններ: Նոյեմբերի 6-ի առավոտյան Տարաբյոն հայտարարել Էր, որ բեկորների տակ կարող Է գտնվել եւս հինգից մինչեւ ութ մարդ: Նոյեմբերի 5-ի առավոտյան Մարսելի կենտրոնական թաղամասերից մեկում տեղի Է ունեցել վթարային վիճակում գտնվող երկու շենքերի փլուզում: Դրանցից մեկում, նախնական տեղեկատվությամբ՝ արտակարգ պատահարի պահին կարող Էր գտնվել 12 մարդ:

Մյուս շենքի բնակիչներն ավելի վաղ տարաբնակեցվել են, սակայն փրկարարները չեն բացառում, որ փլվելու պահին այնտեղ կարող Էին անօթեւաններ լինել:

Առնվազն ինը բնակիչ անհայտ կորած Է համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP
Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում