Հակոբ Արշակյանը զրուցել է Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։ Հրավերի նախաձեռնությունը Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնինն (EPIC) ու «Speak up» ուսանողական ակումբինն էր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Բաց երկխոսության սկզբում Հակոբ Արշակյանը պատմել է որպես ինժեներ իր փորձառության, մասնագիտական փուլերի և նախարար դառնալու որոշման մասին։

Զրույցի առանցքային թեման էր Հայաստանը`որպես տեխնոլոգիական երկիր, սակայն չշրջանցվեցին նաև տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտները։

Նախարարի պաշտոնակատարն առանձնացրեց մի քանի սկզբունքներ, որոնք նախարարությունը որդեգրել է տեխնոլոգիական ոլորտի արագընթաց զարգացմանը նպաստելու համար. միջազգային ընկերությունների ներգրավումը Հայաստան, կրթական ու հետազոտական ծրագրերի աջակցումը` դրամաշնորհների տեսքով և մեծ վենչուրային ֆոնդի ստեղծումը, որից հնարավորություն կունենան օգտվելու ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանի տեխնոստարտափերը։

Հարցին, թե ինչը ստիպեց Հակոբ Արշակյանին թողնել բարձր վարձատրվող հաջողակ կարիերան, նա պատասխանեց, որ խնդիրը մտածողության մեջ է։ «Ես չեմ անվանի դա հայրենասիրություն, դա ավելի շատ ընդհանուրի և բոլորի մասին մտածելու կարողությունն է։ Եվ, առհասարակ, բոլորին եմ խորհուրդ տալիս մտածել ոչ թե սեփական անձի, իր նեղ շրջապատի, այլ մարդկանց մասին. սա է առաջնորդությունը և սա է, որ պիտի մեզ հաջողության տանի։ Կարծում եմ` որպես այս ոլորտի նախարար՝ կարող եմ ավելի մեծ արժեք ստեղծել, քան որևէ ընկերությունում որպես ինժեներ աշխատելով»,- ասաց նա։

ՏՀՏ ոլորտի մասնագետների պատրաստման գործում նախարարի պաշտոնակատարը կարևորեց բուհերում մասնավոր ընկերությունների ներգրավման գործոնը։

«Հիմա մի քանի խոշոր ընկերություններ իրենց սեփական կրթական ծրագրերն են իրականացնում, բայց կարծում եմ, որ եթե բուհերի հետ սերտ համագործակցություն լինի և նույն միջոցներն ուղղվեն կրթական հաստատություններ, ավելի մեծ արդյունք կստանանք»,- մեկնաբանեց Հակոբ Արշակյանը։

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերին` նա նշեց, որ ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա։ Տրանսպորտային համակարգի կենտրոնացումը նախարարության առաջնահերթություններից է։ Ներկայում իրականացվում են ուսումնասիրություններ, հաշվարկներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի կազմել այն օպտիմալ ծրագիրը, որով մեր ուղևորներին որակյալ տրանսպորտային ծառայություններ կտրամադրվի` անկախ նրանից, թե Հայաստանի որ քաղաքում ու գյուղում են նրանք ապրում։

Հայերեն

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան կարող է հայտնվել կրակի ճիրաններում

Ավելի քան 2 հազար այցելու. Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը կամփոփվի ֆինիսաժով

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Իտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներ

Էլեկտրոնային առևտրի օպերատորները ՊԵԿ-ին կիսամյակային հաշվետվություններ կներկայացնեն. նախագիծ

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնող երկու նավթատարներին հարվածելու մասին

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը

Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. ԲՏԱ նախարար

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը