Սիցիլիայում եւ Սարդինիայում վտանգի բարձրագույն մակարդակ Է հայտարարվել վատ եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիցիլիա եւ Սարդինիա կղզիներում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ Է հայտարարվել վատ եղանակի պատճառով: Ինչպես նոյեմբերի 3-ին հաղորդել Է Rai News 24 նորությունների ալիքը, Սարդինիայում մեկ օր առաջ կայծակի հարվածից մի գերմանացի կին զբոսաշրջիկ Է մահացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տրենտոյում տարերքի մոլեգնումից տուժած եւս մեկ երիտասարդ մահացել Է հիվանդանոցում: Այսպիսով, ամբողջ Իտալիայում վատ եղանակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում Է 20-ի: Իտալիայի տարածաշրջաններում աշխատում են տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղման, ինչպես նաեւ ճանապարհների ողողահարման, սողանքների եւ ծառերի տապալման հետեւանքների վերացման համար:

Իտալիայի հյուսիսում եւ Լիգուրիական ափին մի շարք ոչ մեծ բնակավայրեր մնում են աշխարհից կտրված: Հաղորդվում Է որոշ տարածաշրջանային ճյուղերով երկաթուղային հաղորդակցության ընդհատումների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский