Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է` 31 պատգամավորով ներկայացել են ԱԺ արտահերթ նիստին իրենց խոսքը գործ դարձնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծառուկյան խմբակցության բոլոր պատգամավորները ներկայացել են ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի քննարկումն է, իրենց խոսքը կատարելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասի վստահեցրեց նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Մեր ողջ թիմն այստեղ է: Արտերկրից է մարդ եկել, կնոջը թողել է դրսում: Բոլորն էլ թող տեսնեն, որ ուրիշի սարքածը մեզ չվերագրեն: Մեր խոսքը միշտ գործ է եղել: Մեզնից ինչ կախված է, որը պետք է ժողովրդին, մենք պատրաստ ենք անել: 31 պատգամավորով այստեղ ենք, մենք կատարել ենք մեր պարտքը»,-ասաց Ծառուկյանը:

Խորհրդարան անցնելու իրենց շանսերի մասի խոսելով՝ Ծառուկյանը նշեց, որ այն կախված է ժողովրդից: Ինչքան կվստահեն, այնքան էլ կտան: «Մենք հետևողական ենք լինելու, մեր ասածներն անելու ենք: Մենք քաղաքականությամբ չենք ապրում, որ դրա հաշվի հեղինակություն ձեռք բերենք»,-ասաց նա ու վստահեցրեց, որ ինքը դուրս է եկել սովորական ընտանիքից և գիտի բոլորի խնդիրները:

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Ընտրականօրենսգրքի առաջարկվողբարեփոխումներովռեյտինգայինընտրակարգիցանցումէկատարվում համամասնականընտրակարգի,խորհրդարանիանցողիկշեմընվազեցվումէմեկտոկոսով,կրճատվումէընտրականգրավը:Ընտրություններիարդյունքումխորհրդարանկանցնենչորս քաղաքականուժեր:

Հայերեն

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո

Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից