Միջազգային

Իտալիայում սպառնալիքի «կարմիր» մակարդակ են հայտարարել Ապենիններում հաստատված եղանակի պատճառով

2 րոպեի ընթերցում

Իտալիայում սպառնալիքի «կարմիր» մակարդակ են հայտարարել Ապենիններում հաստատված եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հինգ մարզերում սպառնալիքի «կարմիր» մակարդակ են հայտարարել Ապենիններում հաստատված վատ եղանակի պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: Անցած հանգստյան օրերին թերակղզու մեծ մասում տեղացել են սաստիկ անձրեւներ, որոնք ուղեկցվել են ամպրոպներով եւ տեղ-տեղ կարկուտով: Օդերեւութաբանական վտանգի ամենաբարձր աստիճանի մասին հայտարարվել Է երկրի հյուսիսում՝ Լիգուրիայի, Լոմբարդիայի, Տրենտինո Ալտո Ադիջեի, Վենետոյի եւ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի մարզերում: Սակայն վատ եղանակի առաջին զոհերը դարձել են Կալաբրիա հարավային մարզի չորս բնակիչներ: Այնտեղ սողանքի հետեւանքով զոհվել Է չորս մարդ:

Տեղերից լուրեր են ստացվում հորդ անձրեւների եւ քամու հուժկու պոռթկումների տարբեր հետեւանքների մասին: Հաղորդումներ են ստացվում տապալված ծառերի, ընկած գովազդային վահանների, երկաթուղային հաղորդակցության խնդիրների եւ ջրածածկ փողոցների մասին: Այսպես, Վենետիկում ջրի մակարդակը բարձրացել Է մինչեւ 115 սանտիմետր, ինչը կազմակերպիչներին հարկադրել Է չեղյալ հայտարարել Վենետիկյան մարաթոնի անցկացումը: Հռոմի, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքների եւ ամբող տարածաշրջանների իշխանությունները հոկտեմբերի 29-ին դպրոցներում չեղյալ են հայտարարել պարապմունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում