Միջազգային

Ուկրաինայում եղանակի պատճառով 146 բնակավայր Է հոսանքազրկված

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում եղանակի պատճառով 146 բնակավայր Է հոսանքազրկված

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ինը մարզերում անբարենպաստ եղանակի պատճառով հոսանքազրկված Է շուրջ 150 բնակավայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Եղանակային պայմանների (անձրեւներ, քամու պոռթկումներ) բարդանալու հետեւանքով Էլեկտրահաղորդման գծերի պաշտպանության համակարգի գործելու պատճառով հոսանքազրկում Է տեղի Է ունեցել 146 բնակավայրերում, որոնք գտնվում են ինը մարզերում, ներառյալ Վինիցայի, Լվովի, Տեռնոպոլի, Չեռնովիցիի, Իվանո-Ֆրանկովսկի, Լուգանսկի, Անդրկարպատյան, Դոնեցկի եւ Վոլինի մարզերը»,-ասված Է հաղորդչագրության մեջ:

Ավելի վաղ օդերեւութաբանները նախազգուշացրել Էին հոկտեմբերի 24-25-ին եղանակի վատանալու մասին: Ընթացիկ շաբաթվա մեջ Ուկրաինայում սպասվում Է ջերմաստիճանի աստիճանական նվազում: Աշխատանքային շաբաթվա ավարտին սպասվում են ձնախառն անձրեւներ: Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի շատ մարզերում կտեղան անձրեւներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում