Միջազգային

Գերմանիան Brexit-ի պատճառով հարկադրված կլինի ԵՄ-ի բյուջե մուծումներն ավելացնել 15 մլրդ եվրոյով

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Brexit-ի պատճառով հարկադրված կլինի ԵՄ-ի բյուջե մուծումներն ավելացնել 15 մլրդ եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան 2021 թվականից հարկադրված կլինի 15 միլիարդ եվրոյով ավելացնել մուծումները Եվրամիության բյուջե այդ թվում Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով: Հոկտեմբերի 23-ին այս մասին հայտնել Է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության հաշվարկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ բյուջեի գծով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը, Եվրամիության 2021 – 2027 թվականների ֆինանսական շրջանակները ներկայացնելիս, ենթադրել Էր, որ ԳԴՀ-ի մուծումները կաճեն մոտավորապես 12 միլիարդ եվրոյով: Իսկ այժմ խոսքը վերաբերում Է 15 միլիարդ եվրոյին, գրում Է թերթը: Իսկ ընդամենը Գերմանիան յոթ տարում հարկադրված կլինի վճարել մինչեւ 45 միլիարդ եվրո:

Մուծումների Էական ավալացումը կապված Է Brexit-ի, ինչպես նաեւ արտաքին սահմանների պահպանության եւ անվտանգության լրացուցիչ ծախսերի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում