Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Թելման Թադևոսյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ամենակարևոր մոտեցումը, որ հատկանշել է Երևանի քաղաքապետը, բնակիչների կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրին քաջատեղյակ լինելն է, ինչն էլ հնարավորություն կտա գտնել ու կիրառել համակարգային լուծումներ: Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որը կատարվել է ի նպաստ նուբարաշենցիների խնդիրների լուծման:

«Վարչական շրջանի հարգելի աշխատակազմ, համոզված եղեք, որ Թելման Թադևոսյանը պատրաստ է ծառայելու Նուբարաշենում ապրող բնակիչներին: Կխնդրեմ, որ օգնեք ձեր նորանշանակ ղեկավարին, որպեսզի բնակիչները գոհ լինեն կատարած աշխատանքից ու կարողանաք ապահովել շարունակական զարգացում: Մեր պետությունը նոր փուլ է մտել, և մեր քաղաքացիները շատ մեծ սպասելիքներ ունեն մեզանից, ուստի, մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները: Նաև ուզում եմ նշել, որ թե ես, և թե թիմը միայն ողջունում ենք պրոֆեսիոնալներին և բոլոր այն մարդիկ ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և պատրաստ են ծառայելու Երևանին ու երևանցիներին՝ միասին մենք կարող ենք նոր արդյունքների հասնել»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետը շնորհավորել է Թելման Թադևոսյանին Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է նաև վարչական շրջանում կառուցվող նոր մանկապարտեզի շինարարության ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մանկապարտեզը հնարավորություն կունենա իր հարկի տակ հյուրընկալելու նուբարաշենցի 132 երեխա:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել