Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Երևանում անցկացվեց «Թվային կոնսորցիումներ. ԵԱՏՄ-ի բարձր տեխնոլոգիական բիզնեսի հնարավորությունների միավորում» թեմայով քննարկումը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,քննարկմանը ներկա էին ԵՏՀ պատվիրակությունը, ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Բելառուսի, Ղազախստանի, Սինգապուրի նախարարներ, ԵԱՏՄ անդամ-պետություններից բարձր տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ով հանդես եկավ ելույթով:

Ողջունելով հյուրերին՝ նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ մասնակից - երկրների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը թույլ կտա հասնել առաջադրված նպատակներին:

«Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից է, վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել: Կայուն զարգացմանը նպաստում են այնպիսի մասշտաբային նախագծեր, ինչպիսին են Ինժեներական քաղաքի կառուցումն ու նորարարական ուսումնական կենտրոնների հիմնումը»,- ելույթում նշեց Հակոբ Արշակյանը:

Որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման գլխավոր ուղղություններ՝ նախարարի պաշտոնակատարը մատնանշեց արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիսահաղորդչային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունն ու տարբեր ոլորտներում դրանց կիրառումը:

«Արագ աճող թվային աշխարհում կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել համագործակցության ճանապարհով: Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցության՝ այդ թվում նաև այս ձևաչափով»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:

Նա կարևորեց նաև նմանատիպ միջոցառումները՝ նշելով, որ սա լավ հարթակ է թվային տնտեսության զարգացման ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև Մաքսային միության տարածքում գոյություն ունեցող թվային համակարգերը նոր թվային պլատֆորմներին ինտեգրելու ուղղությամբ:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին եվրասիական կոնսորցիումների ձևավորման շուրջ մոտեցումներն ու առաջարկությունները՝ թվային օրակարգն արդյունավետ իրականացնելու համար: Քննարկվեցին այն ձևաչափերն ու մոդելները, որոնք կիրառելի են ԵԱՏՄ մասնակից - երկրների ընկերությունների գործընկերային հարաբերություններում:

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին