Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Էրեբունի վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Էդգար Մկրտչյանին և աշխատակազմին` կատարված աշխատանքի համար, Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ գնահատվում է այն ամենը ինչ արվել է Երևանի զարգացման ու մայրաքաղաքի բնակիչների համար:

«Գիտեմ, որ մեծ աշխատանքներ արվել են, գիտեմ, որ հոգատար եք եղել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների նկատմամբ, ինչն անչափ կարևորում եմ: Մեր մայրաքաղաքն ունի 2800-ամյա պատմություն և մենք, ապրելով Երևանում ու աշխատելով միասին Երևանի համար, պետք է ապացուցենք մեր քաղաքի բնակիչներին, որ այդ պատմությունը շարունակվելու է՝ գրանցելով նոր ձեռքբերումներ»:

Շնորհավորելով Արման Աբրահամյանին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ` Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ նա աշխատակազմի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի վարչական շրջանը շարունակի զարգանալ:

«Պարոն Աբրահամյանը Երևանը սիրող, շատ պատասխանատու, բնակիչների խնդիրներն իմացող անձնավորություն է և, բնականաբար, գիտի, թե ինչպես է պետք լուծել այդ խնդիրները: Կխնդրեմ ձեր աջակցությունը Արման Աբրահամյանին՝ աշխատանքի մեջ, որպեսզի վարչական շրջանը, պահպանելով այն, ինչին հասել է, գնա առաջ և զարգանա»,-ընդգծել է Հայկ Մարությանը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո