Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, եւ ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: Այս համատեքստում նա անդրադարձել է Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման խնդրին:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հիմնահարցերին, ԼՂ հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հիմնական մարտահրավերներն են անվտանգությունը, ԼՂ հիմնահարցի չկարգավորված լինելը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության՝ ԼՂ հակամարտությունը մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ կրոնական կոնֆլիկտ ներկայացնելու ջանքերը կեղծ են:

«ԼՂ հակամարտությունը չունի կրոնական երանգ: Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ մահմեդական մի շարք երկրների հետ, որտեղ հայ ժողովուրդն ունի բարձր կարգավիճակ, պահպանվում են հայկական հուշարձանները: Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են»,-նշել է խորհրդարանի նախագահի տեղակալը:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը