Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունները չեն տուժի ծախսերի կրճատումից. Հայկ Մարության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորով Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետի երդմնակալությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ կային միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար: «Այդ կրճատումներից տոնը վստահաբար չի տուժել: Այն լինելու է շատ շքեղ և հետաքրքիր մեր երևանցիների համար»,-ասաց նա:

Հայկ Մարությանը չնշեց, թե որքան գումար է տնտեսվել կրճատումների արդյունքում, բայց վստահեցրեց, որ շատ լավ տնտեսում է եղել քաղաքի համար:

«Կրճատումներ արվել են նաև հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է և բավական մեծ ծախսեր կան անելու»,-ասաց քաղաքապետ:

Լրագրողների այն հարցին, թե կրճատումներ սպասվում են արդյոք քաղաքապետարանի աշխատակազմում, Մարությանն ասաց, որ պատրաստ է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ունեն բարձր մասնագիտական հմտություններ:

«Մենք պատրաստ ենք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով աշխատել և չունեն որևէ խնդիր օրենքի, արդարության հետ: Դա չի նշանակում, որ չեն լինելու փոխարինումներ»,-նշեց նա:

Նա հայտնեց, որ քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ սպասվում են շուտով: Հայկ Մարությանը վստահեցրեց, որ դրանց մասին կտեղեկանան բոլորը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո