Միջազգային

Տանզանիայում առեւանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը

2 րոպեի ընթերցում

Տանզանիայում առեւանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիացի գործարար Մոհամեդ Դյուջիին հոկտեմբերի 11-ին առեւանգել են Տանզանիայի Դար Էս Սալամ խոշորագույն քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:

BBC հեռուստաալիքի տվյալներով՝ գործարարի վրա մի քանի մարդ Է հարձակվել, երբ նա գնում Էր մարզասրահ, որը գտնվում Է քաղաքի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում: Առեւանգման պատճառը հայտնի չԷ, նշում Է հեռուստաալիքը: Ոստիկանությունն առեւանգմանը մասնակցելու կասկածանքով բերման Է ենթարկել երեք մարդու, որոնցից երկուսը կարող են օտարերկրյա քաղաքացիներ լինել:

Forbes հրատարակությունը 43-ամյա Դյուջիին ներկայացնում Է որպես Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերը եւ միակ միլիարդատերը Տանզանիայում:

Նրա կարողությունը գնահատվում Է 1,5 մլրդ դոլար: Նա METL Group ընկերության գլխավոր տնօրենն Է, որը նրա հոր կողմից հիմնադրվել Է 1970-ական թվականներին: METL-ն աշխատում Է առեւտրի, հեռահաղորդակցությունների, ֆինանսական ծառայությունների, Էներգետիկայի, լոգիստիկայի ոլորտում եւ այլ ուղղություններում, նշում Է Forbes-ը: 2016 թվականին Դյուջին միացել Է այսպես կոչված «Նվիրաբերման երդմանը», խոստանալով իր կարողության առնվազն կեսը տրամադրել բարեգործությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում