Մշակույթ

Արա Գևորգյանը նոր ստեղծագործությամբ շնորհակալություն է հայտնում Շառլ Ազնավուրին

1 րոպեի ընթերցում

Արա Գևորգյանը նոր ստեղծագործությամբ շնորհակալություն է հայտնում Շառլ Ազնավուրին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան գիշերը գրել է «Մեր Շառլ» ստեղծագործությունը և այն նվիրել Ազնավուրի հիշատակին: Երգը կատարում է Մաշա Մնջոյանը: Երգի` Ազնավուրի լուսանկարների հիման վրա արված հոլովակը, արդեն հասանելի է համացանցում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ բոլորիս անունից է գրել այդ ստեղծագործությունը: «Բոլորիս անունից ասել եմ, որ շնորհակալ ենք Շառլ` մեր անունը բարձր պահելու համար: Պետք է խոստովանեմ, որ երգը գրելիս այնպես եմ լաց եղել, ինչպես իմ մոր հիշատակի ռեքվիեմը գրելիս. այդքան հարազատ էր Շառլը»,-նշեց երգահանը:

Արա Գևորգյանը հավելեց, որ Շառլ Ազնավուրը ամբողջ հայ ժողովրդի հպարտությունն էր, մեր անձնագիրն էր: «Ամեն տեղ Շառլ Ազնավուրի անունը տալով` բարձրաձայնում էինք մեր ազգային պատկանելությունը: Մենք հայ ենք Ազնավուրով, Արամ Խաչատրյանով, նրանց նման մեծություններով»,-շեշտեց նա:

Երաժիշտը ընդգծեց, որ Ազնավուրը բոլորիցս է հեռացել: «Թվում էր` նա երբեք չի մեռնի, թվում էր` մենք կգանք, կգնանք, իսկ Ազնավուրը` մեծ հայը, կշարունակի ապրել»,-եզրափակեց Արա Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում