Հասարակական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի  դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ԳոնզալոՈւրրիոլաբեիտիային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հյուրին՚ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-արգենտինյան առկա համագործակցության ամուր հիմքերը հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացումը որակական նոր մակարդակի բարձրացնելու և կրթության համակարգում հետագա ծրագրեր իրականացնելու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով կրթության համակարգում ավելին իրագործելու նախապայմանը հայ-արգենտինյան բարեկամության ներուժն է: Խոսելով միջազգային կառույցների հետ համագործակցության առաջնահերթությունների մասին` ԿԳ նախարարը կարևորել է Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը` առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական մասնագիտությունները: Համագործակցության համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է նաև հայկական կրթական բրենդային փաթեթի ձևավորման կարևորությունը` շեշտելով այն հանգամանքը, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնի նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կա եվրոպական մի քանի երկրներում:

Իր հերթին դեսպանՈւրրիոլաբեիտիան ընդգծել է, որ երկու երկրների համագործակցության ամուր հիմքերը պայմանավորված են ինչպես կառավարությունների մակարդակում, այնպես էլ հայկական սփյուռքի գործոնով: Դեսպանի հավաստամամբ, կրթության ոլորտն Արգենտինայի դեսպանատան գործունեության առաջնահերթություններից մեկն է և իրենք պատրաստակամ են բաց համագործակցության: Ներկայացնելով կրթության ոլորտում հայ-արգենտինյան համագործակցության ծրագրերը՚ պարոն Ուրրիոլաբեիտիան առանձնացրել է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համագործակցության ծրագիրը, մասնավորապես ընդգծելով առաջիկայում արգենտինական կենտրոնի բացումը, որը կնպաստի արգենտինյան իսպաներենի դասավանդման, դասախոսների և ուսուցիչների վերապատրաստման բարելավմանը: Հեռանկարային ծրագրերի շարքում դեսպանը կարևորել է նաև իսպաներեն ձեռնարկի հրատարակմանև դպրոցներում գյուղատնտեսական մոդելի ներդրման ծրագրերը:

Հանդիպմանն անդրադարձել են նաև Երևանի«ԱրգենտինյանՀանրապետություն»թիվ 76 հիմնական և Վաղարշապատի Էռնեկյանի անվան դպրոցներին, ինչպես նաև իսպաներենի ուսուցման արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում