ԱՀԿ-ում որպես «շատ լուրջ» են գնահատում Աֆրիկայում Էբոլայի տարածման վտանգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության (ԷՎՊՀ) ներկայիս բռնկման սկսվելուց հետո անցած ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում «ընդհանուր իրադրությունը բարելավվել Է», սակայն «պահպանվում են այն զգալի ռիսկերը», որոնք կապված են Մաբալակո, Բենի եւ Բուտեմբո շրջաններում գրանցվող դեպքերի շարունակվող հայտնաբերման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԿԴՀ-ում ստեղծված իրադրությունն այսպես Է բնութագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր ամենշաբաթյա տեղեկագրում, որը տարածվել Է Ժնեւում:

Նրա գնահատման համաձայն, «ազգային եւ տարածաշրջանային մակարդակով տարածմա ռիսկը մնում Է բարձր», ուստի հարեւան պետություններին ու նահանգներին առաջարկվել Է ուժեղացնել համաճարակաբանական հսկողությունը եւ նախապատրաստական միջոցառումները:

Ինչպես հայտնել Է ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը, սեպտեմբերի 16-ի դրությամբ երկրում գրանցված Է ԷՎՊՀ-ի՝ լաբորատոր անալիզներով հաստատված 111 դեպք, հիվանդացածներից 66-ը մահացել են:

Մահվան ելքով եւս 31 դեպքում Էբոլա վիրուսն Է համարվում մահվան «հավանական» պատճառը, քանի որ դեռեւս չի հաջողվել լաբորատոր հետազոտություններ անցկացնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում