Հասարակական

7 երեխա այսօր առաջին անգամ լսեց շրջապատի ձայները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է եղել հնգամյա Մանեի` առաջին անգամ արտաքին աշխարհի ձայները լսելուն: Մանեն և ևս 6 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀառողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ ամիս առաջ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդություների բաժանմունքում կատարված ականջախեցու «Կոխլեար» փոխպատվաստումից հետո նրանց միացվել է նաև խոսակցական պրոցեսորը:

Արդեն տասը տարի է` Հայաստանում ծանրալսություն ունեցող 100-ից ավելի երեխա ստացել է լսելու ու խոսելու հնարավորություն: 2004թ.-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջախեցու իմպլանտի տեղադրում. բոլոր վիրահատությունները բացառապես դրական ելքով են: Երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքում «Կոխլեար» փոխպատվաստումը ձայները լսելու միակ հնարավորությունն է: Ծրագիրը Հայաստանում իրականացնում են «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի մասնագետները` ԱՄՆ UCLA կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիամայի հետ: Գործընկերը «Հայկական միջազգային բժշկական կազմակերպություն-հիմնադրամ»-ն է, որի ղեկավարը հայազգի Սալբի Ագարակյանն է: Հենց այս հիմնադրամի օգնությամբ էլ ձեռք են բերվում թանկարժեք իմպլանտները:

Էրեբունիում անցկացված միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ հանրապետության բոլոր ծննդատներն ապահովվում են նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքավորումներով:Մինչ օրս լսողության սքրինինգ իրականացվել է հանրապետության ծննդատների 48%-ում, որտեղ ծնվել է երեխաների 63%-ը: Դա նշանակում է, որ այդ երեխաների համար առկա չէր լսողության խնդիրների վաղ հայտնաբերման հնարավորություն: Այս խնդիրն արդեն հետևում կմնա: Հետայսու հանրապետությունում կունենանք նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ:

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին

Վիեննաում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնեցնեն բանակցությունները սկսելու պայմանները