Աշխարհ

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն զորքերը սահմաններից դուրս բերելու հնարավորությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդել է ANI-ն` երկու երկրների ռազմական հրամանատարների միջև բանակցություններից հետո։

«Քննարկվել են հարցեր, որոնք կապված են այն պարտավորության շարունակման հետ, ըստ որի՝ երկու կողմերն էլ չպետք է կրակեն կամ միմյանց դեմ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն։ Որոշվել է նաև, որ երկու կողմերն էլ կքննարկեն անհապաղ միջոցառումներ՝ սահմաններին և առաջնագծում զորքերի կրճատումն ապահովելու համար», - գործակալությունը մեջբերում է Հնդկաստանի բանակի հաղորդագրությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դելին և Իսլամաբադը մտադիր են շարունակել բանակցություններն ապագայում։ Բանակցությունների հաջորդ ամսաթիվը կհայտարարվի շուտով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում