Հասարակական

Պետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող՝ շուրջ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

1 րոպեի ընթերցում

Պետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող՝ շուրջ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի ապրիլի 4-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով, «անտառային նպատակային նշանակության» 16 հազար 870 քմ (1,6 հա) մակերեսով հողամասը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից, պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Լ.Դ.-ի միջև 2005 թվականի հունիսի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, կիրառել անվավերության հետևանքներ և անվավեր ճանաչել նաև հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում