Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի միայն ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ազգին ուղղված իր առաջին ուղերձում։
Նրա խոսքով՝ Պակիստանի հետ բանակցությունները կարող են լինել միայն ահաբեկչության և Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող մասի վերադարձի հարցի շուրջ։
«Պատերազմի դարաշրջան չէ, բայց նաև ահաբեկչության դարաշրջան չէ։ Ահաբեկչությունն ու բանակցությունները չեն կարող միասին քայլել։ Ահաբեկչությունն ու առևտուրը ևս չեն կարող ձեռք ձեռքի տված գնալ», - հավելել է Մոդին։
Նա շեշտել է՝ Պակիստանը պետք է վերացնի ահաբեկչական ենթակառուցվածքները, խաղաղության այլ ճանապարհ չկա։