Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա բանակցությունները կարող են արդյունավետ լինել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է մայիսի 12-ին Սպիտակ տանը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին կայանալիք հանդիպումը շատ կարևոր է: Ես շատ եմ պնդել, որ այն տեղի ունենա։ Կարծում եմ՝ այս բանակցությունները կարող է հանգեցնել դրական արդյունքի», - ասել է Թրամփը։