Հասարակական

Հումուս-կիմչին՝ Սարյանի սրտում

4 րոպեի ընթերցում

Հումուս-կիմչին՝ Սարյանի սրտում

Երևանի սրտում իսրայելա-կորեական սրճարան-բարն իր այցելուներին առաջարկում է թե երկու երկրների խոհանոցներին հատուկ ուտեստներ, թե կոմբինացված ճաշատեսակներ, որպեսզի գոհացնի տարբեր նախասիրություններով մարդկանց ու հնարավորություն տա ճաշակելու տարբեր համեր:

«Արմենպրես»-ը զրուցել է Հումուս-կիմչի սրճարան-բարի համասեփականատեր Դմիտրի Շինգարևի հետ: 

Ընտանեկան բիզնես 

Ես ու քույրս ծնվել ենք ռուս-իսրայելական ընտանիքում. մայրս ռուս է, իսկ հայրս՝ իսրայելցի։ 

Իսրայելա-կորեական կաֆե-բարի ստեղծումը կապ ունի նաև կնոջս՝ կիսով չափ կորեացի լինելու հետ, բայց սրճարանը բացել ենք ես ու քույրս՝ մեր ընտանեկան բյուջեով, առանց որևէ մեկի օգնության։ 

2022-ից միտքը կար, ու մենք հարմար և բյուժետային տարածքներ էինք փնտրում։ 

Այդ ժամանակ Երևանում ավելի էժան էր նման տեղ գտնելը, քան՝ Մոսկվայում։ Փետրվարին եկանք Հայաստան՝ Նոր տարին դիմավորելու, այնուհետև երկար փնտրտուքներից հետո գտանք այս տարածքն ու սկսեցինք վերանորոգումը։

Սարյան փողոցը բավականին հայտնի է, բայց մեզ պետք էր, որ մեր տարածքը չլինի փողոցին շատ մոտ, այլ մի քիչ ներքին տեղ։

Երկար ու բարդ աշխատանքներից հետո բացեցինք մեր սրճարանը 2022 թվականի ապրիլի 26-ին։                            

Մենյու

Դու կարող ես փորձել առանձին կորեական և իսրայելական ուտեստներ, բայց կարող ես նաև միքսել, քանի որ համերը շատ լավ համապատասխանում են։ Այս տարվա մարտի 1-ին մենք փոխեցինք մենյուն, էլի մնացին առանձին երկու երկրների ուտելիքները, բայց մեծ մասը համատեղությամբ է ներկայացված։ Մարդիկ կարող են նաև գալ և պատվիրել այն բաղադրիչները, որոնք ցանկանում են և միասին ուտել։

 

image-14-04-25-03-24-2.jpeg

Հումուս-կիմչի

Լուսանկարը՝ Ինսթագրամ

 

Ամենասկզբից մենք ունեցել ենք երկու երկրի ուտեստների կոմբոներ՝ իրենց առանձին համեմունքներով ու բաղադրիչներով։ «Ֆավորիտ» համարվում են հավի և տավարի մսերով պատրաստված ուտեստները, որոնք էլի ունեն իրենց ուրույն բաղադրիչները։ Հայկական ուտեստներ չունենք, բայց տեղական ինչ-որ մթերքներ ենք ավելացնում մեր ապուրներին, օրինակ՝ ավելուկ։

Այցելուներ

Հաճախորդները տարբեր տեղերից են գալիս, նրանց 50%-ը ռուսներ են, 40%-ը՝ հայեր, իսկ 10%-ը՝ մեծ մասամբ անգլախոս մարդիկ են։ 

Ամեն օր ունենում ենք հաճախորդներ, որոնք ո’չ հայ են, ո’չ էլ ռուս։

Ռուսաստանից ծրագրավորող հաճախորդներ ենք ունեցել, որոնք ուղիղ կես տարի եկել են մեզ մոտ՝ ամեն օր։ 

Ինտերիեր

image-14-04-25-03-24-3.jpeg

Նկարիչ՝ Դավիթ Խոջամիրյան

Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյան 

 

Տեղացի նկարիչ Դավիթ Խոջամիրյանն է նկարել այս նկարը։ Մենք նրան խնդրեցինք ինչ-որ բան նկարել մեզ համար՝ ոգեշնչված Իսրայելի և Կորեայի մշակույթներից։ Նկարի եզրային հատվածներում իսրայեալական նախշեր են, վագրն ու նապաստակը կորեական են, իսկ աջ կողմում մենք ենք՝ Հումուս-կիմչիի հետ միասին։ 

 

image-14-04-25-03-24-1.jpeg

Նկարիչ՝ Դավիթ Խոջամիրյան

Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյան

 

Սրճարանը շատ արագ է հաջողության հասել. տարածքը հարմար է, լուսավոր, ներսում կան տարբեր արտիստների հետաքրքիր աշխատանքներ, համեղ ուտելիք և հրաշալի սպասարկում։ Օրեցօր ավելի շատ մարդիկ են բացահայտում Հումուս-կիմչին, ծանոթանում ճաշացանկին, փորձում ու կարծիք հայտնում, որի դրական լինելն էլ փաստում է սրճարանի երեք տարվա գործունեությունը։ 

Վիկտորյա Մկրտչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում