Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 6-8-ը Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ նախագահին Իրան գործուղելու մասին որոշումն ապրիլի 25-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- ասվում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում