Իրավունք

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2 մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

1 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2 մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765քմ և Սևանա լճի 3851քմ ջրային տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ:

Հաշվարկվել է 3.244.086 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում