Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին
1 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: