Միջազգային

Աբեն կարող Է հետաձգել ուղեւորությունը Եվրոպա եւ Աֆրիկա երկրում տեղատարփների հետ կապված իրադրության պատճառով. NHK

1 րոպեի ընթերցում

Աբեն կարող Է հետաձգել ուղեւորությունը Եվրոպա եւ Աֆրիկա երկրում տեղատարփների հետ կապված իրադրության պատճառով. NHK

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող Է հետաձգել ուղեւորությունը Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրներ, որը պլանավորված Է այս շաբաթ, երկրում տեղատարափ անձրեւների հետ կապված բարդ իրադրության պատճառով, որի զոհ Է դարձել արդեն ավելի քան 100 մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին այս մասին հաղորդել Է NHK հանրային հեռուստատեսությունը: Հեռուստատեսության տեղեկություններով՝ ներկայումս վարչապետը քննարկում Է Բելգիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս պլանավորված ուղեւորությունները հետաձգելու հնարավորությունը:

Սկզբնապես Ճապոնիայի կառավարության ղեկավարի արտասահմանյան շրջագայությունը նշանակված Էր հուլիսի 11 – 18-ը: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի արեւմուտքում տեղատարափ անձրեւների եւ սողանքների զոհ Է դարձել առնվազն 105 մարդ, եւս շուրջ 80-ը համարվում Է անհայտ կորած: Հուլիսի 9-ի լուսաբացից ճապոնացի փրկարարներն Ինքնապաշտպանության ուժերի օգնությամբ շարունակել են որոնողական եւ փրկարարարական գործողությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում