Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին կողմ է քվեարկել 573, դեմ 50 և ձեռնպահ 45 պատգամավոր: «ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին կողմ է քվեարկել 598, դեմ 52, ձեռնպահ 27 պատգամավոր»,-նշված է Աշոտյանի գրառման մեջ:

Աշոտյանը գրել է, որ Եվրոպական Խորհրդարանն հուլիսի 3-ի նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը:

Հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրադեպուտատներ տարբեր քաղաքական խմբակցություններից:

«Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավարությանօրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացում և OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը: Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել»,- գրել է Աշոտյանը:

Բարձրացվել է նաև վիզաների ազատականացման հարցը: Մոգերինին հարցի լուծումը կապել է Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի լիարժեք կատարման հետ, գոհունակություն է հայտնել ընթացքից և ասել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու համապատասխան որոշումը պետք է կայացնի Եվրոպական Խորհուրդը:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արագ կարգավորումը:

Հայերեն العربية English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս