Դասագրքերի խնդիր, ուսուցիչների պակաս. կայացավ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի նիստը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացավ ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի նիստը: Օրակարգում 2018 թվականին ՀՀ պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված գումարից 10 մլն դրամի շրջանակներում կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի քննարկումն էր: Խորհրդի նիստին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների խորհրդի համակարգող Նարինե Գուլյանը նշեց, որ այս հանդիպումը մի քանի նպատակ ունի: Նախ այն ծանության բնույթ ունի: Դրանից բացի, խորհրդի անդամները հնարավորություն ունեն ներկա գերատեսչության ներկայացուցչին անմիջապես ներկայացնել իրենց մտահոգող խնդիրները:

«Ասեմ, որ խորհուրդը գործում է 2000 թվականից, եղել է ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր, սակայն փոփոխությունների արդյունքում խորհրդի կարգավիճակը դեռ հստակեցված չէ: Խորհրդում ընդգրկված են Հայաստանում առկա 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,-ասաց Նարինե Գուլյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար: Նա նշեց, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները Կրթության և գիտության նախարարի ուշադրության կենտրոնում են: «Խնդիրներին ծանոթ ենք, դրանք մեր ուշադրության կենտրոնում են, որևէ հետընթաց արված գործից չի լինելու, իսկ առաջընթաց լինելու է»,-ասաց Հովհաննես հովհաննիսյանը:

Նարինե Գուլյանը տեղեկացրեց, որ հիմնականում իրենց դիմող համայնքները, խնդիր ունեն դասագրքերի պակասի հետ կապված: Նրա խոսքով՝ դիմելու դեպքում լրացուցիչ դասագրքրեր հատկացվել են, սակայն խնդիր կա նաև այդ գործընթացը վերահսկելու հետ: Ռուսական համայնքն էլ ներկայում Ռուսաստանից ստանում է ռուսաց լեզու առարկայի դասարգրքերը, սակայն աշխահագրության, քիմիայի և մյուս առարկաների հետ կապված խնդիր ունի: Եղածները չեն բավարարում:

Նախարարի տեղակալը նշեց, որ դասագրքերի հետ կապված խնդիրները շատ են, վերաբերում են ոչ միայն ազգային փոքրմասնություններին: Նա տեղեկացրեց, որ այս հարթությունում փոփոխություններ են սպասվում:

Նարինե Գուլյանը բարձրացրեց ուսուցիչների պակասի խնդիրը: Նա նշեց, որ թեև վերապատրաստում արվում է, սակայն դա բավարար մակարդակի վրա չէ: Դրանից բացի, մշակույթին, կրթությանն առնչվող ֆակուլտետներում ազգային փոքրամասնությունների համար նպատակային տեղեր են հատկացվում, սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է դա նպատակին ծառայում: Ավարտածները ոչ միշտ են վերադառնում և աշխատում:

Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը նշեց, որ իրենց համայնքում դասագրքերի հարցը լուծվել է, սակայն ուսուցիչերի խնդիրը շարունակում է մնալ:

«Եղած ուսուսիչները 70 տարեկանին մոտ են. նրանք արդեն պետք է թոշակի անցնեն: Ես խնդրել եմ թույլ տալ նրանց շարունակել աշխատանքը, սակայն դա հարցի լուծում չի»,-ասաց Կնյազ Հասանովը:

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր հարցերը օրակարգում են, կապի մեջ կլինի, հրատապ դեպքերում շատ արագ պատրաստ են արձագանքել:

Հայերեն

ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել

Հայաստանի վարչապետը զբոսաշրջության զարգացման ամենակարևոր գործոնը համարում է խաղաղությունը

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ»-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը