Քաղաքականություն

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի անկախությունը պահպանելու և ամրապնդելու համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապեր ունենալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ վերջին շրջանում մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել: Ռազմավարական գործընկերություն ենք հաստատել նաև ԵՄ-ի հետ. 2025 թվականին ՀՀ խորհրդարանն օրենք է ընդունել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, բայց գիտեք՝ շատ կարևոր նրբություն կա, որովհետև տնտեսական կապերից զատ, մեր քաղաքականությունն է՝ բազմազանեցնել մեր քաղաքական կապերը նույնպես: Ուստի, վերջին տարիներին մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի հետ: Անկախությունը պահպանելու և ամրապնդելու համար շատ կարևոր է բազմազանեցված արտաքին կապեր ունենալ»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն:

«Մենք բավական բարեհաջող ի կատար ենք ածում այդ քաղաքականությունը մինչև օրս և, իհարկե, մենք կխորացնենք այդ ռազմավարությունը՝ բազմազանեցնել մեր կապերը և՛ տնտեսության, և՛ քաղաքական հարաբերությունների իմաստով»,- ասել է նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում