Մարզեր

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջից, Գավառ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են «Համերաշխություն» դաշինքը, «Ինքնիշխան Հայաստան» և «Հայկական քվե» կուսակցությունները։ Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի 66 հոգանոց ցուցակը։

Մարտունի համայնքում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 81 հոգանոց ցուցակը։

Վարդենիս համայնքում առաջադրվել է 1 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը գլխավորում է 53 հոգանոց ցուցակը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում