Հասարակական

Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից շորթման դեպք է բացահայտել

1 րոպեի ընթերցում

 Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից շորթման դեպք է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք: Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ:

Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում ), կատարվում է նախաքննություն»,- գրել է Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում