Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն հարցի խաղաղ կարգավորման գործընթացում. Զոհրաբ Մնացականյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն՝ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Գիտեք, մենք ներկայումս գտնվում ենք այն փուլում, երբ ձևավորում ենք հիմքերը՝ շարունակելու բանակցային գործընթացը: Այս շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ես հեռախոսազրույց եմ ունեցել համանախագահների հետ, հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, այստեղ է գտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյան, մենք ընդունել ենք Ֆրանսիայի արտգործնախարարին Հայաստանում, ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ և արդեն, որքան գիտեմ, հայտարարություն է արվել, որ հունիսի 7-ին լինելու եմ Մոսկվայում աշխատանքային այցով, և այդ այցի հիմնական իմաստը հանդիպելն է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Այս ամբողջ շարքը մեր աշխատանքն է, որը տարվում է գործընթացը շարունակելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով, գործընթացն ունի բավական երկար պատմություն, և այդ պատմության մեջ եղել ու մնում է մեկ հստակ իրողություն՝ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում:

«Ինձ թվում է, նորություն չի որևէ մեկի համար, որ Լեռնային Ղարաբաղն ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը նույն եռանախագահների ձևակերպմամբ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ «Nagorno-Karabakh conflict»: Լեռնային Ղարաբաղը դա հստակ, այսպես ասենք, զգույշ ասենք, միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով, միավոր է, որը, դժվար թե, հնարավոր է արհամարհել: Վերջինիս որոշիչ ձայնն ի սկզբանե հստակ եղել է այս ամբողջ գործընթացի հիմքում: Եվ Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության տարբեր շրջաններում, իր ստորագրությունը դրված է զինադադարի պայմանագրում, և այս ամենը արհամարհելը… սա իրողություններն են, և այս ամենը մենք տեղավորում ենք նաև բանակցային գործընթացի մեջ, որովհետև բանակցային գործընթացում մենք եղել և մնում ենք բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կողմնակից՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը շեշտադրել է այն հանգամանքը, որ այս ամենի համար էական, կենսական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտը: Նա ընդգծել է, որ շատ մտահոգիչ են այն բազմաթիվ տարբեր ձևակերպումները, հայտարարությունները, կոչերը, որոնք նպաստում են ամբողջովին հակառակ բանի:

Հայերեն العربية English Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր