«Մունդիալ-1982». Իսպանական մունդիալը՝ Իտալիայի հաղթանակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում պատմական ակնկարկ առաջնության մասին, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր:

Առաջնության պաստառը

Իսպանական Մունդիալը Իտալիայի հաղթանակով…

Ֆուտբոլի աշխարհի 12-րդ առաջնությունը 1982 թվականին կայացավ Իսպանիայում: 29 օր ձգված առաջնության եզրափակիչ փուլին մասնակցեց 24 հավաքական: 52 հանդիպման ընթացքում խփվեց 146 գոլ: Առաջնության ընթացքին հետևեց 2 109 723 ֆուտբոլասեր: Իսպանիայի 14 քաղաքի (Մադրիդ, Բարսելոնա, Սևիլիա, Էլչէ, Վալենսիա, Բիլբաո, Սարագոսա, Մալագա, Խիխոն, Լա Կորունյա, Վիգո, Վալյադոլիդ, Ալիկանտե, Օվիեդո) 17 մարզադաշտ ընդունեց առաջնության խաղերը: Ամենաշատ հանդիպումները կայացան Բարսելոնայում` 8 խաղ: Հետաքրքիր էր նաև այն, որ հանդիպումերը շոգ եղանակային պայմանների պատճառով հետաձգվում էին, մեկնարկում էին ուշ և ավարտվում էին կեսգիշերին: Առաջնության լավագույն ռմբարկուն, ով, միևնույն ժամանակ, ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, Պաոլո Ռոսսին էր (6 գոլ):

Եզրափակիչը…

1982 թվականի առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Իտալիայի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմերը: Հանդիպումը կայացավ մայրաքաղաք Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում: Խաղին հետևեց 90.000 հանդիսական: Ռոսիի, Տարդելիի, Ալտոբելիի գոլերն Իտալիային օգնեցին հաղթել գերմանացիներին 3:1 հաշվով: Իտալացիները կարողացան երրորդ անգամ տիրանալ աշխարհի գավաթին:

Փաստեր

Իտալիայի հավաքականի ավագ Դինո Ձոֆը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով աշխարհի առաջնությունում հաղթեց 40 տարեկանում:

Հենց այս աշխարհի առաջնությունից սկսեց օգտագործվել «մունդիալ» բառը, որն իսպաներեն նշանակում է «համաշխարհային»:

Հենց այս առաջնության ժամանակ գրանցվեց աշխարհի առաջնության ամենախոշոր հաշիվը` Հունգարիան 10:1 հաշվով հաղթեց Սալվադորին:

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու Ռոսսին 1979 թվականին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման «տոտալիզատորների» հետ կապված խարդավանքների պատճառով:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

Հայերեն

«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT