Տարածաշրջանային

Իսրայելը պահանջել է, որպեսզի Թուրքիայի հյուպատոսը լքի երկիրը

1 րոպեի ընթերցում

Իսրայելը պահանջել է, որպեսզի Թուրքիայի հյուպատոսը լքի երկիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Jerusalem Post-ը: «Գլխավոր հյուպատոսին առաջարկվել է վերադառնալ Թուրքիա՝ որոշակի ժամանակահատվածում խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է հյուպատոսության ներկայացուցիչը:

Մայիսի 15-ին Թուրքիայի իշխանությունները համապատասխան միջոցառումներ են իրականացրել Անկարայում Իսրայելի դեսպանի նկատմամբ:

Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումների ընթացքում զոհվել են տասնյակ պաղեստինցիներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում