Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ

2 րոպեի ընթերցում

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ։ Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Ղրղզական կողմից հանդիպմանը մասնակցում են ՂՀ փոխվարչապետ Ժենիշ Ռազակովովը, ԱԳՆ Էրլան Աբդիլդաևը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դանիյար Սիդիկով, ՌԴ-ում Ղրղզստանի դեսպան Բոլոտ Ութունբաևը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի փորձագետ Կալենդեր Մուլկուբատովը:

Սոչիում մայիսի 14-ին նախատեսված է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որն անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Աշխատանքները կմեկնարկեն խմբակային լուսանկարով, որից հետո տեղի կունենան նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում