Միջազգային

Ոստիկանությունը Չելյաբինսկում ձերբակալել է Նավալնու երեք կողմնակցի

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Չելյաբինսկում ձերբակալել է Նավալնու երեք կողմնակցի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինները շաբաթ օրն առավոտյան ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու շտաբի երկու ակտիվիստի:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է շտաբի համակարգող Բորիս Զոլոտարևսկին:

«Առավոտյան ժամը 8-ին, նրանք (ոստիկանությունը) ձերբակալել են մեր անչափահաս կամավորին, ով անգամ կազմակերպիչներից չի եղել, հասկանալի պատճառներով: Ձերբակալել են նաև Ալեքսանդր Բելյաևին իր տան մոտ: Պատճառաբանել են, թե գողության համար»,- գրել է նա:

Ավելի ուշ Զոլոտարևսկին հայտնել է ևս մեկ ձերբակալված ակտիվիստի մասին: «Մինչ ակցիայի սկսվելը դեռ երկու ժամ կա, սակայն արդեն իսկ երեք հոգու ձերբակալել են: Մի քանի ակտիվիստի զանգել են, դռներն են թակել և սպասել են տների մոտ, բայց ապարդյուն»,- հավաստիացնում է շտաբի համակարգողը:

Չելյաբինսկի ՆԳՆ մամուլի ծառայությունը չի կարողացել հերքել կամ հաստատել այդ տեղեկությունը: «Մեզ մոտ դեռևս տվյալներ չկան»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Չելյաբինսկի ղեկավարությունը Նավալնու կողմնակիցներին իրավունք չի տվել միջոցառում իրականացնել մայիսի 5-ին քաղաքի կենտրոնում:

«Մենք ծանուցում ենք ներկայացրել քաղաքի ադմինիստրացիա համառուսական ակցիայի շրջանակում երթ և հանրահավաք անցկացնելու համար, բայց մեզ մերժել են: Մեզ անգամ այլ վայր և ժամանակ չեն տվել: Ի պատասխան ասում են, որ բոլոր մայիսի 5-ին բոլոր հարթակները, որտեղ հնարավոր է երթ և հանրահավաք անցկացնել, զբաղված են: Մեզ առաջարկել են այլ տեղ և ժամանակ ընտրել»,- հստակեցրել է Զոլոտարևսկին, ով միջոցառման իրականացումն օրինական է համարում:

«Դաշնային օրենքը ենթադրում է, եթե իշխանությունները այլ հարթակ չեն առաջարկում ակցիա իրականացնելու համար, ապա այն համարվում է համաձայնեցված»,- ասել է գործակալության զրուցակիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում