Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում հայտնվել է Հաղթանակի շքերթի ինֆոգրաֆիկան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում հատուկ բաժին է բացվել, որտեղ մանրամասն տեղեկատվություն է ընդգրկվում Հաղթանակի շքերթի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Բաժնում ներկայացված է, թե ինչ տեղաբաշխում են ունենալու շքերթին մասնակից հաշվարկները, ինչպես նաև ռազմական տեխնիկան: Կայքի հետևորդները կարող են տեղեկանալ, թե այս տարի շքերթին ինչ նորություններ են լինելու:

Հաջորդիվ ներկայացվում է շքերթի ավիացիոն հատվածի գծապատկերը:

Պաշտպանության նախարարության կայքում կա նաեւ մուլտիմեդիա բաժին, որը նվիրված է տարբեր երկրներում անցկացվելիք հաղթանակի շքերթներին:

Հայերեն