Մշակույթ

Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը կամրապնդի թատերական գործիչների`բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների միջև ստեղծագործական շփումները, ինչն, անկասկած, խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ գործակցելու համար: Այն կանցկացվի մայիսի 15-21-ը Երևանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից, մեծածավալ թատերական նախագիծը կոչված է նաև մարզային և քաղաքային իշխանությունների, հասարակական և ստեղծագործական կազմակերպությունների ուշադրությունը սևեռելու դեպի թատրոնի ապագան որոշող մատաղ սերունդը:

Ֆորումը հնարավորություն է տալիս երիտասարդ թատերական գործիչներին կիսվել իրենց մասնագիտական փորձով, քննարկել այն խնդիրները, որոնց բախվում են ստեղծագործական ուղին սկսող պրոֆեսիոնալները: Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու համախոհ մարդկանց, գործակցության եզրեր հաստատելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից: Մասնակիցների համար վարպետության դասեր կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները:

Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Բեմադրիչների արվեստանոցի և դրամատուրգների սեմինարների ղեկավարը` թատերական ռեժիսոր, Վ. Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների կլոր սեղանները կղեկավարեն թատերական տեսաբաններ Մարիա Խալիզևան, Ալլա Շենդերովան:

Երկրորդը, Ֆորումը երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների հեղինակավոր մրցույթ է: Ծրագրում` յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական խորհրդի կողմից ընտրված և նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ: Ներկայացումները կցուցադրվեն հանդիսատեսին երևանյան առաջատար թատրոնների բեմերում: Ֆորումի ընթացքում աշխատելու են փորձագետներ, և նրանք են որոշելու լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին:

Փորձագետների կազմում են` ՌԴ ժող. արտիստ Իգոր Յասուլովիչը (Ռուսաստան), թատերական քննադատ Ելենա Դյակովան (Ռուսաստան), կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը (Ուզբեկստան), թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը (Ռուսաստան), թատերագետ Սոնա Մելոյանը (Հայաստան): Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի և կինոյի դերասան, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» Ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը (Ռուսաստան):

Երևանյան Ֆորումի մասնակից երկրներն են. Հայաստան, Լատվիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Մոլդովա, Բելառուս, Տաջիկստան, Լիտվա:

Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անց է կացվել 2012-ին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015 թվականին Մինսկում (Բելառուս):

Հայերեն

Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման հարցով

Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը 2024-ին իրականացրել է 30 կմ ոռոգման ցանցի ներդրում

Որևէ խաղաղության համաձայնագիր երկրներին և ժողովուրդներին միանգամից բարեկամ չի դարձնում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում փախստականների վերադարձի մասին դրույթ չկա. Միրզոյան

Խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա «միջանցքի» մասին. ԱԳ նախարար

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա սահմանադրությունների մասին կարգավորում. Միրզոյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայում բռնությունը դատապարտող հայտարարությունը. Reuters

ՀՀ ԱԳ նախարարը չափազանց կարևոր հանգրվան է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը