Տարածաշրջանային

ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային պատժամիջոցներով են սպառնացել, եթե ամերիկացի պաստորն ազատ չարձակվի. The Hill

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային պատժամիջոցներով են սպառնացել, եթե ամերիկացի պաստորն ազատ չարձակվի. The Hill

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական Օկլահոմայի նահանգից) եւ Ջին Շահինը (դեմոկրատ Ռոդ Այլենդի նահանգից) Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչ են արել, եթե նա ազատ չարձակի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 2016 թվականին Թուրքիայում զինվորական հեղաշրջան փորձին մասնակցելու մեղադրանքով: Ապրիլի 19-ին այս մասին հայտնել Է The Hill թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համատեղ հայտարարության մեջ ամերիկացի օրենսդիրները դատապարտել են Թուրքիայի կառավարության գործողությունները Բրանսոնի նկատմամբ եւ Անկարային սպառնացել տնտեսական պատժամիջոցներով՝ 2019 ֆինանսական տարվա բյուջեում դրանց արձանագրմամբ, եթե պաստորն ամենամոտ ժամանակներս ազատ չարձակվի: «Թուրքիայի այն ներկայացուցիչները, որոնք մասնակից են ցանկացած անմեղ ամերիկացի քաղաքացու ձերբակալմանը, պետք Է միջազգային պատասխանատվություն կրեն, իսկ պաստոր Բրանսոնի նկատմամբ գործողությունները, մասնավորապես, որակվում են որպես պատանդառություն,- մեջբերում Է հրատարակությունը երկու սենատորների հայտարարությունը:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 17-ին Թուրքիայի իշխանություններից պահանջել Է ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: «Պաստոր Էնդրյու Բրանսոնը, որն օրինավոր մարդ Է ու քրիստոնեական հոգեւորական ԱՄՆ-ում, գտնվում Է մեղադրյալի աթոռին եւ Թուրքիայում հետապնդվում Է առանց որեւԷ հիմքի: Նրանք նրան լրտես են համարում, բայց ես ավելի շատ լրտես եմ, քան նա»,- գրել Է Սպիտակ տան ղեկավարն իր Twitter-ում:

Թուրքիայի դատախազությունը, պաստորին մեղադրելով նաեւ Թուրքիայում արգելված «Ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» հետ կապերի մեջ, նրա համար ցմահ բանտարկություն Է պահանջում: Ինչպես հայտնել Է Cumhuriyet թուրքական թերթը, Բրանսոնը ժխտում Է իր կապը խռովարարների հետ: Նրա դուստրը մարտի 9-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած ելույթի ժամանակ Անկարայի մեղադրանքները որակել Է «աբսուրդային», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդները Բայդենին կոչ են արել հրաժարվել ընտրապայքարից

Միացյալ Նահանգներ

Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդները Բայդենին կոչ են արել հրաժարվել ընտրապայքարից

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Ջեյ Դի Վենսը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու

Միացյալ Նահանգներ

Ջեյ Դի Վենսը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու

Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Միացյալ Նահանգներ

Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները ՄԱԿ-ում հանդիպումներ չեն նախատեսում

Միացյալ Նահանգներ

ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները ՄԱԿ-ում հանդիպումներ չեն նախատեսում

Լեհաստանում ռազմաբազա են կառուցել ամերիկացի զինվորների համար

Միացյալ Նահանգներ

Լեհաստանում ռազմաբազա են կառուցել ամերիկացի զինվորների համար

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

Միացյալ Նահանգներ

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

Միացյալ Նահանգներ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում