«Այբ» դպրոցի աշակերտները ծրագրավորում կսովորեն նորաբաց Ucom Digital Lab-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» դպրոցում պաշտոնապես բացվեց Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան: Լաբորատորիան նախատեսված է դպրոցի 3-10-րդ դասարանի աշակերտների համար, որտեղ վերջիններս կկարողանան հմտանալ արհեստական բանականության ոլորտում, սովորել ծրագրավորում, համադրել համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացման արարողության ժամանակ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ու «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

«Շատ ուրախ ենք Ucom-ի կողմից հովանավորված համակարգչային լաբորատորիայի բացման կապակցությամբ, քանի որ կարծում ենք` ժամանակակից ցանկացած ընկերություն պետք է ոչ միայն մտածի իր օրվա անելիքի, այլև ապագայի մեջ ներդրման մասին: Սոցիալական պատասխանատվությունն արդի ընկերության աշխատանքի կարևոր բաղադրիչներից է: Ucom-ը դրա վառ օրինակներից է, քանի որ տարիներ շարունակ աջակցում է կրթությանը»,-ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Նրա խոսքով` կենտրոնը թույլ կտա զարգացնել տեխնոլոգիաների հետ իրենց կյանքը կապող երեխաների ու երիտասարդների տաղանդը, ովքեր կարող են փայլուն ձեռքբերումների հասնել դեռևս դպրոցական տարիներից:

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ երեխաներն ու երիտասարդությունը երկրի ներուժն են, ինչի զարգացման համար անհրաժեշտ է կատարել ներդրումներ: «Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող նախագիծը ևս մեկ քայլ է դեպի կրթված, բանիմաց ու ստեղծարար սերնդի ապահովում: Իսկ ստեղծարար ու ամենակարևորը` նորարար սերունդն ապագայի գիտելիքը պետք է ձեռք բերի նույնքան նորարարական , ոգևորիչ և ստեղծագործելը խթանող միջավայրում»,-ասաց Հայկ Եսայանը: Նա հավելեց, որ բաց են դպրոցների աշակերտներին ցուցադրելու Ucom-ի հնարավորությունները` նրանց մեջ արթնացնելով ինժեներական մտածողություն:

Հայերեն

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր