Տարածաշրջանային

Էրդողանը Պուտինի հետ քննարկելու Է Սիրիայի ճգնաժամը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Պուտինի հետ քննարկելու Է Սիրիայի ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկելու Է Սիրիայում ճգնաժամի սրվելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

«Մենք անհանգստացած ենք այն բանից, որ Սիրիան վերածվել Է հակամարտության ասպարեզի: Հուսով եմ, որ ճգնաժամը կհաղթահարվի: Երեք ես խոսել եմ Թրամփի հետ, այսօր զրույց եմ ունենալու Պուտինի հետ»,- ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում