Թուրքիայի փոխվարչապետը պատմել Է, թե երբ թուրք զինվորականները կհեռանան Աֆրինից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այնտեղ ենք եկել ոչ որպես զավթիչներ եւ չենք պատրաստվում այնտեղ մնալ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք Աֆրինը մաքրեցինք ահաբեկիչներից, այժմ շարունակվում են ականազերծման աշխատանքները: Սիրիայում այժմ իշխանության վակուում Է, կան տարբեր ուժեր, ընդդիմություն: Մենք Աֆրինում իշխանությունը կհանձնենք տեղի բնակիչներին, որոնք իրենք կկարգավորեն իրենց կյանքը: Այժմ գլխավորը ճգնաժամից քաղաքական ելք գտնելն Է, եւ հենց որ այն գտնվի, մենք կհեռանանք այնտեղից»,- ասել Է Բոզդաղը լրագրողներին:

Նա հավելել Է, որ սիրիական ճգնաժամն անկարելի Է լուծել ռազմական ճանապարհով: Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, թե Մոսկվան հուսով Է, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կվերադարձնի վերահսկողությունը Աֆրինի նկատմամբ:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք չի հայտարարել, թե Թուրքիան ցանկանում Է բռնազավթել Աֆրինը: Եվ մենք միշտ ելնում ենք այն բանից, որ այժմ Աֆրինում իրադրության նորմալացման ամենադյուրին միջոցը, երբ թուրք ներկայացուցիչներն ասում են, թե այնտեղ իրենց առաջադրած հիմնական նպատակները ձեռք են բերված, կլիներ տարածքը վերադարձնել սիրիական կառավարության վերահսկողության ներքո: Մենք երբեք այլ դիրքորոշմամբ չենք ղեկավարվել»,-ասել Է Լավրովը:

Հայերեն English Русский

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է