Հայկական արծիվներ թիմը դարձել է Pro Chess League ակումբային մրցաշարի հաղթող

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Ֆրանցիսկոյում ապրիլի 7-ին և 8-ին տեղի ունեցան Pro Chess League ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչը, որտեղ հաղթող դարձավ «Հայկական արծիվներ» թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Հայկական արծիվներ թիմը (Armenia Eagles) դարձել էր Արևելյան ենթախմբի հաղթող և իրավունք ստացել վիճարկելու մրցաշարի հաղթողի կոչումը:

Թիմի կազմում Սան Ֆրանցիսկո էին մեկնել ՄԳ Զավեն Անդրիասյանը (1-ին խաղատախտակ), ՄԳ Սամվել Տեր-Սահակյանը (2-րդ խաղատախտակ), ՄԳ Կարեն Գրիգորյանը (3-րդ խաղատախտակ) և ազգային վարպետ Արտակ Մանուկյանը (4-րդ խաղատախտակ): Pro Chess League –ի կանոնների համաձայն՝ թիմի 4 խաղացողների միջին գործակիցը չպետք է գերազանցի 2500 կետը: Թիմի կազմում մրցաշրջանի ընթացքում բացի վերը նշված մասնակիցներից հանդես են եկել և ընդհանուր հաղթանակին մեծապես նպաստել են Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կիսաեզրափակչում մեր թիմի մրցակիցն էր Pro Chess League գործող չեմպիոն Սենթ Լուիսի ակումբը, որի կազմում մշտապես հանդես է գալիս Ֆաբիանո Կարուանան, սակայն վճռորոշ այս փուլում նա բացակայում էր GRENKE Chess Classic մրցաշարի մասնակցության պատճառով: Կարուանայի բացակայության պայմաններում թիմը գլխավորում էր ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Բացի Հակոբյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Դարիուշ Սվերչը, Յարոսլավ Ժերեբուխը և ազգային վարպետ Ֆորեստ Չենը: Կիսաեզրափակիչն անցավ լարված և հավասար պայքարում: 7.5 - 7.5 հաշվի ժամանակ մեր թիմին հաղթական միավորը բերեց Սամվել Տեր-Սահակյանը:

Երկրորդ կիսաեզրափակչում Չինաստանը ներկայացնող Chengdu Pandas ակումբը հեշտորեն հաղթանակ տոնեց Ljubljana Turtlesթիմի նկատմամբ: Չինաստանը ներկայացնող թիմի կազմում հանդես էին գալիս Օլիմպիական չեմպիոններ Վան Յուն և Նի Հուան, ինչպես նաև պատանի գրոսմայստեր Սյու Սյանյուն և պատանի շախմատիստուհի Չուո Ռուտոնը:

Հայկական արծիվներ (Armenia Eagles) թիմը դարձավ Pro Chess League ակումբային մրցաշարի հաղթող:

Ակումբային այս մրցաշարին մասնակցում էին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հանրահայտ շախմատիստներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Էթիեն Բաքրոն, Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Դմիտրի Անդրեյկինը և այլն:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի