Տարածաշրջանային

Էրդողանը եւ Պուտինը քննարկել են Սիրիայի իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը եւ Պուտինը քննարկել են Սիրիայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 9-ին հեռախոսազրույց Է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մի խումբ լրագրողների, որոնց թվում եղել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հայտնել Է Թուրքիայի ղեկավարի դիվանատան մի աղբյուր:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսային բանակցություններ Է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ վերջին իրադարձությունները Սիրիայում: Նախագահ Էրդողանը մտահոգություն Է հայտնել Դումայում եւ Արեւելյան Ղութայում կատարված գրոհների կապակցությամբ, ինչպես նաեւ նշել Է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ ուղղված խաղաղ բնակչության շրջանում կորուստների կանխմանը, ինչպես նաեւ տարածաշրջան մարդասիրական օգնություն հասցնելուն»,-ասել Է աղբյուրը:

Բացի այդ, նրա խոսքով՝ ղեկավարները «գոհունակություն են հայտնել ամսվա սկզբին Անկարայում Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի եւ եռակողմ գագաթնաժողովի (ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպման) արդյունքների առթիվ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում